Ռեգբիստը մարզման ժամանակ անհաջող սալտո կատարելուց հետո նույնասեռական է դարձել: 19-ամյա ավստրալացի Քրիս Բերչը, գլխիվայր ընկնելով, կոտրել էր վիզը եւ ինսուլտ ստացել: Դրանից առաջ նա սովորական երիտասարդ էր` 120 կիլոգրամ էր կշռում, սիրում էր գարեջուր, ընկերական հավաքույթներ եւ ռեգբի: Նա ուներ ընկերուհի, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ, գրում է BBC-ն: Հիվանդանոցում ուշքի գալով` Բերչը հասկացել, որ դարձել է նույնասեռական:

Դրանից հետո նա թողել է ընկերուհուն, նիհարել, փոխել արտաքինը եւ աշխատանքը: Բանկում աշխատանքից դուրս գալով, նա դարձել է վարսավիր, եւ գտել կյանքի ընկերոջը:

Նյարդաբանը, որին Բերչը դիմել էր խորհրդատվության համար բացատրել է, որ, ըստ ամենայնի, արյունազեղման ժամանակ նրա գլխուղեղում անդառնալի պրոցեսներ են տեղի ունեցել: