Բուլղարիայի կառավարությունը որոշել է հրաժարվել Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունից` միջոցների անբավարարության պատճառով:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, շինարարությունը գնահատվել է 14 մլն եվրո, ինչը չորս անգամ գերազանցում է նախնական հաշվարկները: Բացի այդ, հաշվի չի առնվում օբյեկտի պահպանումը` այն շահագործման հանձնվելուց հետո:  Այդ գաղափարին դեմ են նաեւ բնապահպանները, քանի որ այն պետք է հատուկ պահպանվող գոտիներում կառուցվեր:

Պաշտոնապես պատը կոչված էր լինելու պաշտպանել Բուլղարիայի տարածքը դաբաղով հիվանդ կենդանիներից, որոնք սահմանն անցնում են թուրքական կողմից: Սակայն Անկարան Բուլղարիային մեղադրել էր անօրինական միգրանտների դեմ բարբարոսկան ծրագրի համար, քանի որ Թուրքիայում վաղուց դաբաղ չկա:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Հունաստանը եւս Թուրքիայի հետ սահմանին պատ է կառուցում ապօրինի միգրանտներից պաշտպանվելու համար: