Մոսկվայի շրջանի Դմիտրով քաղաքի եկեղեցում խելագարը դանակով վնասել  է երկու տարեկան երեխայի:

Անծանոթուհին վազելով մոտեցել է  մորն ու երեխային, վերջինիս դանակով հարվածել եւ փորձել է փախչել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրան տաք հետքերով բռնել, գրում է utro.ru-ն:

Իրավապահների տվյալներով` Դմիտրովի 17-ամյա բնակչուհին հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, նա  աննշան վնասվածքներ է ստացել վերջույթային հատվածներում:

Տվյալ պահին հայտնի չէ, արդյոք հարձակման թիրախը հենց երեխան է եղել, թե հարվածը մոր համար էր նախատեսված:

Հետաքննությունը պարզում է աղջկա արարքի դրդապատճառները: