Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի կողմից Ազատության հրապարակում հանրահավաք անելու 9 իրազեկումները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ոչ միայն ապրիլի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը, այլեւ` մայիսի 3-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին եւ 14-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրազեկումները:
Մայիսի 4-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկմանն ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանը ՀԱԿ-ին առաջարկել է Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքը, քանի որ Ազատության հրապարակում այդ օրը նույն ժամին հանրահավաք անցկացնելու իրազեկում ավելի վաղ ներկայացրել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը:




























