Լրատվամիջոցների ձեռքին են հայտնվել լուսանկարներ, որոնք վկայում են սպանված աֆղանցիների դիակների նկատմամբ ամերիկյան զինվորների ցիիկ վերաբերմունքի մասին: ԱՄՆ զինվորական իշխանությունները լուսանկարները «վրդովվեցուցիչ» են անվանել եւ խոստացել են հետաքննություն սկսել:
Լուսանկարներն արվել են Աֆղանստանում` 2010 թվականին:
18 սկանդալային լուսանկարների մի մասը հրապարակել է ամերիկյան Los Angeles Times թերթը: Խմբագրությունում հայտարարել են, որ դրանք ստացել են մի զինվորից: Զինվորական իշխանությունները խնդրել են չհրապարակել դրանք, սակայն խմբագրությունն իր պարտքն է համարել տպագրել լուսանկարները, քանի որ դրանք ներկայացնում են Աֆղանստանում ամերիկյան առաքելության բոլոր ասպեկտները, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Լուսանկարներից մեկում երկու ամերիկացի զինվոր աֆղանցի դիակի մոտ կքանստած են եւ դիակի մազերից բռնած դեմքը շրջում են դեպի օբյեկտիվը: Ընդ որում, ամերիկացիներից մեկը ժպտում է: Մեկ այլ լուսանկարում զինվորները բռնել են աֆղանցու կտրած ոտքերը, մյուս զինվորի ձեռքին դիակ ձեռքերն են:
ԱՄՆ զինվորական իշխանությունները հայտարարել են, որ նման գործողությունները մարդկային տեսանկյունից նողկանք են առաջացնում եւ հակասում են ԱՄՆ բանակի բարոյական նորմերին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ 4 զինվորներ միզում են թալիբների դիակների վրա:




























