Ապրիլի 18-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանը Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել։
«Եվրամիության հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ասոցացման համաձայնագրերը տարածաշրջանը պետք է դարձնեն ավելի անվտանգ, նաեւ նպաստեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Եվրոպական խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարությունում։
Բանաձեւում Եվրոպայի խորհրդարանը Եվրոպայի Խորհրդին եւ Եվրամիության Հանձնաժողովին հանձնարարել է, թե ինչ դիրքորոշում ունենալ երկու երկրների հետ ասոցացման համաձայնագրերի բանակցություններում։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երկու երկրներին կոչ են անում ավելի մեծ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Բանաձեւը դատապարտում է տարածաշրջանի միլիտարիզացիան, ռազմական ծախսերը՝ Եվրամիության երկրներին կոչ անելով դադարեցնել զենքի եւ զինամթերքի առաքումը երկու երկրներին։
Խորհրդարանը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արել մեղմել ելույթները եւ շարունակել իրական երկխոսության ուղին։
Զեկուցողներն ընդգծել են, որ թեեւ ասոցացման մասին համաձայնագրերը չեն կարող հանգուցալուծել հակամարտությունը, սակայն Եվրամիությունը պետք է ձգտի ունենալ իր ներդրումը տարածաշրջանի կայունությունում՝ օրինակ՝ ուշադրությունը կենտրոնացնելով երիտասարդների եւ ակադեմիական շրջանակների շփումների, փոխադարձ վստահության ամրապնդման, վիզայի ռեժիմի հեշտացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի վրա։
Պետր Պորեբայի պատրաստած զեկույցում նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է բարեփոխումներին, սակայն մայիսի 6-ին անհրաժեշտ է ապահովել ազատ եւ արդար ընտրություններ։
«Խորհրդարանական ընտրությունները Եվրամիության հետ լավա հարաբերություններ ունենալու՝ Հայաստանի վճռականության թեստ կլինի։ Եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, իսկ ես կարծում եմ, որ դրանք կլինեն այդպիսին, ապա դա կնշանակի, որ Հայաստանը լրջորեն հետեւում է իր պարտավորություններին»,- հայտարարել է Պորեբան։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանը մինչեւ այսօր չի ավարտել «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների թափանցիկ եւ անաչառ հետաքննությունը»։

Ավինյանի գլխին մութ ամպե՞ր են կուտակվում. Աննա Հակոբյանը թիրախավորել է քաղաքապետին I ԼՈՒՐԵՐ I 20:00

«Թեհրանում վստահում են Փաշինյանին». Իրանի փոխնախագահը՝ TRIPP-ի մասին I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՈւՂԻՂ. Ապամոնտաժվում են Կոմիտասի շուկայի կրպակները

Աննա Հակոբյանը քննադատում և հեգնում է Ավինյանին քաղաքում տիրող վիճակի համար I ԼՈՒՐԵՐ I 14:00

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Նմանատիպ հոդվածներ

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն

Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը

Ընտրություններում պարտությունից հետո Թրամփը մտադիր է ավելի կոշտ կառավարել. Axios
Կարդացեք նաև

Ուկրաինայի ֆինանսավորումը չպետք է պայման լինի ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի ընդունման համար. Չեխիայի վարչապետ
Կադիրովը հանձնարարել է հակազդել համացանցի միջոցով երիտասարդների վրա ազդելու փորձերին

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Վենսը անհեթեթ է անվանել Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ հայտարարելու փորձերը

Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին














