Ստամբուլի հիվանդանոցներից մեկում վիրահատվող հիվանդի ամուսինը հիվանդանոցում ծեծի է ենթարկել բժիշկին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բժիշկը խորհուրդ է տվել հիվանդ կնոջը հաց չուտել մինչեւ վիրահատություն, որից հետո ամուսինը հարձակվել է բժիշկի վրա՝ բղավելով, թե ինչպես է նա համարձակվել իր կնոջը սոված թողնել։
Հիվանդի կողմից բժիշկին ծեծելը նկարահանվել է հիվանդանոցի միջանցքում դրված անվտանգության տեսախցիկի կողմից։



























