Թուրքիայում ուժեղ փոթորիկը մի շարք քաղաքներում կյանքը կաթվածահար է արել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին օրվա կեսօրից հետո սկսված փոթորիկն ամենաշատը վնասել է Ստամբուլը, որտեղ ըստ նախնական տեղեկությունների, քամին ավերել է մոտ 300 շենքերի տանիքներ, կոտրել 100-ից ավել ծառեր։
Դենիզլիում եւ Քըրքքալեում փոթորիկի հետեւանքով մահացել է 2 հոգի։ Քոնիայում փոթորիկի առաջ բերած ավազի հետեւանքով վատ տեսանելիության պատճառով տեղի ունեցած ավտովթարներից մահացել է 2 հոգի, վնասվածքներ ստացել մոտ 20 հոգի։
Ուժեղ փոթորիկի հետեւանքով մի շարք վայրերում խնդիրներ են ծագել նաեւ բջջային կապում։
Ստամբուլի օդանավակայանից մի շարք թռիչքեր հետաձգվել են։




























