Թուրքիայում ապրիլի 18-ի կեսօրին սկսված ուժեղ փոթորիկի հետեւանքով Բոսֆորի նեղուցով զբոսնող նավի շարժիչը սկսել է ծխալ, որից հետո նավը կրակի մեջ է հայտնվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նավի վրա գտնվող գերմանացի զբոսաշրջիկներին եւ նավի անձնակազմին մի կերպ կարողացել է փրկել մի մեծ նավ։ Օգնության հասած փոքր նավերը ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել մոտենալ այրվող նավին։
Ավելի ուշ պարզվել է, որ այրվող նավից փրկված գերմանացիները հանդիսանում են Volkswagen-ի աշխատակիցներ, ովքեր գործարար այցով գտնվում են Թուրքիայում։




























