ՆԱՏՕ-ում խիստ մտահոգված են հանգամանքով, որ իրավիճակը Սիրիայում կարող է ազդել դաշինքի անդամ երկրներից մեկի` Թուրքիայի վրա: Այդ մասին ապրիլի 18-ին Դաշինքի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համաժողովին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը` միաժամանակ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն առայժմ չի դիտարկում թուրք-սիրիական սահմանին բուֆերային հումանիտար գոտի կազմակեպելու մասին հարցը:

«Մեզ վշտացնում է Սիրիայում արյունահեղությունը եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժայի գործողությունները: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին, սակայն չենք պատրաստվում միջամտել  եւ քայլեր ձեռնարկել»,-հայտարարել է նա` ընդգծելով, որ բուֆերաին գոտու վերաբերյալ հարցի քննարկումը ՆԱՏՕ-ում կարող է տեղի ունենել Դաշինքի անդամներից մեկի պաշտոնական դիմումից հետո: Անկարայի կողմից դեռեւս նման դիմում չկա: