ԱՄՆ-ն մտադիր չէ Արժույթի միջազգային հիմնադրամին ոչ մի լրացուցիչ միջոց փոխանցել` եվրագոտում ճգնաժամի կարգավորման համար: Այդ մասին, ըստ AFP-ի, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Լեյլ Բրեյնարդը` ընդգծելով, որ Վաշինգտոնում չեն ողջունում ԱՄՀ-ի միջոցների ավելացումը:
Նրա խոսքով` ԱՄՀ-ն կարող է միայն «օժանդակ դեր խաղալ»: Միաժամանակ` Բրեյնարդը ողջունել է ԱՄՀ-ի համար լրացուցիչ գումարներ հատկացնելու մյուս երկրների պատրաստակամությունը:



























