Նոր ատոմակայանի կառուցումից հրաժարումը Շվեյցարիայի համար 33 մլրդ դոլար կարժենա:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», ապրիլի 18-ին շվեյցարական կառավարությունը հավանության է արժանացրել «Էներգետիկ ռազմավարություն -2050»-ի շրջանակում միջոցառումների առաջին փաթեթը: Այս ռազմավարությունը ենթադրում է, որ 2050 թ-ին Շվեյցարիայում ատոմակայաններ պարզապես չեն լինելու: Նրանց կփոխարինեն էլեկտրակայնները, որոնք կօգտագործեն էներգիայի վերկանգնվող աղբյուրներ, ինչպես նաեւ գազային կայաններ: Միջուկային էներգիայից հրաժարվելու այս ծրագիրը պետք է մեկնարկի 2015 թ-ին եւ անցկացվի 3 փուլով, որի միջանկյալ կետերը լինելու են 2020, 2035 եւ 2050 թվականները:
Նոր միջոցների կիրառումը բավականին մեծ գումարներ է պահանջելու, հատկապես` վերականգնվող էներգիայի զարգացման առումով:



























