Հայտնի են դարձել ամերիկյան «Mega Millions» վիճակախաղով 640 մլն դոլարի ջեկ-փոթ շահած երրորդ տոմսի տերերը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ խոշոր ջեկ- փոթը երեք տոմս է շահել, որոնք գնվել են Մերիլենդ, Կանզաս եւ Իլինոյս նահանգներում:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»,  Իլինոյսից միանգամից միլիոնատեր է դարձել տարեց զույգը` Մերլ եւ Փեթ Բատներները: Մյուս երկու տոմսերի տերերը գերադասել են չհայտնել իրենց անունները:

Շահողները մրցանակն ստանալու երկու եղանակ ունեն` ողջ գումարը միանգամից, բայց այդ ժամանակ դրա որոշ մասը պահվում է, կամ տարեկան վճարումների միջոցով` 26 տարվա ընթացքում: Կանզասում տոմսի երջանիկ տերն արդեն ընտրել է առաջին տարբերակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 640 մլն դոլարի ջեկ-փոթը կբաժանվի երեք շահած տոմսերի միջեւ հավասարապես` յուրաքանչյուրին 213 մլն դոլար: