Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն պատրաստվում է ընտրությունների օրը 300-500 ԱՄՆ դոլարով «դժվարանցանելի» ընտրատեղամասերում կաշառել մրցակից կուսակցությունների հանձնաժողովների անդամներին:

«Մեզ հասած լուրերի համաձայն` որոշ ՀՀԿ-ականներ էլ նախընտրում են դրա համար նախատեսված գումարը «տակով անել» եւ սեփական լծակներն օգտագործել` հանձնաժողովի անդամներին վախեցնել, աշխատանքից ազատելու սպառնալիքով հասնել ուզածին:

ՀՀԿ-ում, սակայն, ոչ բոլորն են լծվել նախընտրական աշխատանքներին: Համամասնական ցուցակից դժգոհողները իրականության հետ դեռ չեն համակերպվել: Մեր տեղեկություններով՝ ընտրություններից հետո լուրջ արտահոսք է սպասվում ՀՀԿ-ից: Իսկ այս ընթացքում դժգոհ հանրապետականները ձայն չեն հանում, մրցակիցների դեմ էլ պայքար չեն մղում. ինչ իմանաս, գուցե վաղը պետք լինի դառնալ այլ կուսակցության անդամ, մանավանդ` դրա փորձն արդեն ունեն»,- գրում է թերթը: