Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակի առաջարկած ծրագրի կետերից ոչ մեկով առաջընթաց չկա, եւ ԱՄՆ-ը երկրորդ «Բ» նախագիծն է վերանայում, այսինքն, Ասադի վրա ճնշումների ուժեղացումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Այնուամենայնիվ, մենք նախապես չենք ցանկանում եզրակացություններ անել, թե ինչի կհանգեցնի Անանի նախագիծը եւ դիտորդների առաքելությունը: Արդյունավետ կլինի, եթե այնտեղ աշխատեն 250 դիտորդներ, որոնք ճշմարտացի տեղեկություն կմատուցեն իրավիճակի մասին», - նշել է Մարկ Թոները:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ավելացրել է, որ Վաշինգթոնը կսպասի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ հատուկ պատվիրակի կողմից դիտորդների միջազգային առաջին խմբի զեկույցին: Ճիշտ է, Վաշինգթոնում որեւէ նոր բան հույս չունեն լսել, ամեն ինչ այդպես էլ հայտնի է:

«Պետք է Անանի նախագծին գործելու հնարավորություն տալ», - ավելացրել է ամերիկացի դիվանագետը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 19-ին, Փարիզում կհավաքվեն մի շարք եվրոպական եւ մերձարեւելյան պետությունների արտգործնախարարներ` Դամասկոսի նկատմամբ ճնշման եւ պատժամիջոցների խստացման քննարկման համար: Հանդիպմանը ներկա կլինի ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: