Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրապարակել է ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հեռուստառադիոընկերություններով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մոնիտորինգի արդյունքները: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաշատ եթերաժամանակ հատկացվել է ԲՀԿ-ին` 1646 րոպե: Այս ցուցանիշը ներառում է քաղաքական ուժին տրամադրված վճարովի եւ անվճար եթերաժամանակը, ինչպես նաեւ տվյալ կուսակցությունը ներկայացնող գործիչների մասնակցությամբ հաղորդումները եւ լրատվական թողարկումներում կուսակցության գործունեության լուսաբանումը:

Նույն ցուցանիշով 2-րդը ՀՅԴ-ն է, որին հատկացվել է 1528 րոպե հեռուստառադիոեթեր: ՕԵԿ-ը 3-րդն է` 1438 րոպեով, «Ժառանգությունը» 4-րդն է (1306 րոպե), ՀՀԿ-ն` 5-րդը (1145 րոպե), Հայ ազգային կոնգրեսը`6-րդը(998 րոպե) »,  - գրում է «Հայկական ժամանակ» թերթը: