Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է միջցամաքային բալիստիկական հրթիռ «Ագնի-5»-ը, որը կարող է թիրախները ոչնչացնել ավելի քան 5 հազար կմ հեռավորությունից: Հրթիռը տեսկանորեն կարող է ոչնչացնել Եվրոպայի եւ Չինաստանի տարածքը:
«Ագնի-5»-ը արձակվել էր Օրիսա արեւելյան նահանգի Ուիլեր կղզու ափի կայանից: Փորձարկումները պետք է տեղի ունենային ապրիլի 18-ին, սակայն հետաձգվել էին, ըստ պաշտոնական տեղեկության, վատ եղանակային պայմանների պատճառով: Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է հաջող փորձարկման մասին:
Ըստ հնդկական մամուլի տվյալների` «Ագնի-5»-ը եռաստիճան կոշտ վառելիքով հրթիռ է: Նրա երկարությունը 17 մ է, կշիռը` 50 տոննա: Նա կարող է թիրախները ոչնչացնել տարբեր տեսակի գլխիկներով, այդ թվում` միջուկային, հայտնում է gazeta.ru-ն:
Վաղ անցյալի բալիստիկական հրթիռները ներկայումս գտնվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԿԺՀ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի տրամադրության ներքո: Եւս մի շարք երկրներ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:
«Ագնի-5» հրթիռը պետք է մի շարք փորձնական մեկնարկներ անցնի, եւ սպասվում է, որ այն սպառազինման կազմ կընդգրկվի 2014-2015 թթ.:




























