Ասիայում ապրիլի 19-ի առավոտյան միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել. մեկը Թայվանի ափերի մոտ, մյուսը` Ճապոնիայում:
Ապրիլի 19-ին Թայվան կղզու արեւելյան ափի մոտ 5,1 բալ հզորությամբ երկրաշարժ` 18,8 կմ խորությամբ օջախով, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Չինաստանի սեյսմիկ վարչության կայքը մի քանի այլ տվյալներ է բերում: 4,9 բալ հզորությամբ ստորերկրյա ցնցումներ են գրանցվել Հուալյան անցումի շրջանում պեկինյան ժամանակով 09.58-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
5,1 հզորությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում` Խաղաղ օվկիանոսում, Ֆուկուսիմայի ափից ոչ հեռու: Oջախը գտնվել է 50 կմ խորության վրա: Ցնցումներն զգացվել են 11 պրեֆեկտուրաներում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան: Ցունամիի վտանգ չկա:




























