Զամբիական Լիվինգսթոն քաղաքում հարձակում է կատարվել տներից մեկի վրա, որտեղ մի քանի արտասահմանցի են ապրել:
Երեք հանցագործներ կրակել են իսպանացի օդաչու Սերխիո Վալեին, որն աշխատում էր Batoka Sky ընկերությունում, եւ տեղական թիկնապահին: Ֆրանսուհի Մարի Նոել Քարեն տեղափոխվել է երկրի մայրաքաղաք Լուսակիի հիվանդանոց ծանր հրազենային վնասվածքներով: Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մարդասպաններին հաջողվել է փախչել հանցագործության վայրից: Արտասահմանցիների վրա հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























