Ռուսական մայրաքաղաքում լեսբուհիների հաշվեհարդարն ավարտվել է ողբերգական. կանանցից մեկը խանդի հողի վրա մորթել է մյուսին:
Մոսկվայի ոստիկանությունում մոտավորապես կեսգիշերին հաղորդագրություն էր ստացվել այն մասին, որ կանայք կռվում են Ցարիցինոյի պատանի հանդիսատեսի թատրոնի դիմացի հրապարակում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Մոսկվայի սպանված 30-ամյա բնակչուհու: Զոհի մարմնի կողքին ձերբակալվել է նրա 35-ամյա ծանոթուհին, որի ձեռքերն արյան մեջ են եղել, հագուստի վրա նույնպես արյան հետքեր են եղել: Նրա հետ ձերբակալվել է նաեւ 32-ամյա մի կին:
«Ինտերֆաքսին» իրավապահ մարմիններում հայտնել են, որ սպանվածը եւ ձերբակալվածները ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձինք են:
Ըստ աղբյուրի` նրանք միասին հանգստանալիս են եղել դեպքի վայրից ոչ հեռու գտնվող սրճարանում: Կանանցից մեկը խանդել է իր սեռական զուգընկերուհուն, որի արդյունքում էլ վեճ է ծագել եւ վերաճել կռվի: Կռվի ժամանակ նա դանակով հարվածել է իր ընկերուհու ազդրին` միաժամանակ վնասելով երակը: Կինը մահացել է արյունահոսությունից` նախքան ոստիկանության ժամանելը:




























