ԿԺԴՀ-ն պատրաստ է Հարավային Կորեայի դեմ «սրբազան պատերազմ» սկսելուն; Կորեական ժողովրդական բանակի գերագույն հրամանատարության ներկայացուցչի հաղորդագրությունը ապրիլի 19-ին հրապարակել է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին արարողությունների ընթացքում Սեուլի շատ շրջաններում ուսանողները խուլիգանություններ են գործել,որոնք «վիրավորական են եղել ԿԺԴՀ-ի ղեկավարության արժանապատվության համար», իսկ Հարավային Կորեայի պահպանողական թերթերը աղավաղել են Փհենյանի տոնական միջոցառումների իրական պատկերը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Հրամանատարության ներկայացուցիչը հաղորդել է «Սեուլը կործանելու» ԿԺԴՀի պատրաստակամության մասին:




























