Ապրիլի 18-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել իրանի եւ Իրաքի սահմանին:
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների` 5,1 բալանոց հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի` Իրաքի եւ Իրանի սահմանի միջեւ` իրաքյան Էլ Ամար քաղաքից 81 կմ հեռավորության վրա:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին 18.43-ին` ըստ UTC-ի (երեւանյան ժամանակով 22.43-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 37 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի առավոտյան երկրաշարժներ էին տեղի ունեցել Թայվանի եւ Ճապոնիայի ափերի մոտ:




























