Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության գլխավոր խորհրդի նիստի օրակարգում հայտնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ միջոցներ ձեռք առնելու խնդիրները:
Թուրքական Turktime կայքի փոխանցմամբ`«ժողովրդա-հանրապետական» կուսակցության գլխավոր խորհրդի նիստում նախկին դիվանագետ Շուքրու Էլեքդաղին հանձնարարել են զեկույց կազմել, թե Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ինչ քայլեր պետք է անել: Կուսակցությունն էլ կուսումնասիրի այդ զեկույցը եւ կհստակեցնի այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը հիմնադրել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը:




























