Երեւանում, ապրիլի 18-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր-Խարբերդից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. գարնանը եւ այս տարվա մարտին ցանկապատից մուտք գործելով Նոր Խարբերդի տներից մեկը՝ գողացել տարբեր տեսակի շինարարական ու տնտեսական ապրանքներ:

Կատարվում է հետաքննություն: