Հայաստանի կառավարությունը դիմել է Ատոմային էներգիաի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարին` ցուցաբերել օժանդակություն հայկական ատոմակայանի երկրորդ բլոկի գործունեության ժամկետը երկարաձգելու համար: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ այս օրերին Երեւանում է գտնվում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն, ով հանդիպել է նաեւ վարչապետ Տ. Սարգսյանի հետ: 

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց որոշում` երկարաձգել հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, ոը պետք է ավարտվեր 2016 թ. սեպտեմբերի 1-ին:

Ըստ Տ. Սարգսյանի`ԱԷՄԳ-ի ղեկավարը խոստացել է աջակցել այդ հարցում: Վաչապետը նշեց նաեւ, որ չի կարելի հակադրել գործող եւ կառուցվելիք ատոմային էներգաբլոկների հետ կապված ծրագրերը, ու ընդհանրապես` կառավարությունն այս հարցերում բավականաչափ թափանցիկ է: