Երեւանում, ապրիլի 18-ին, ժամը 13.45-ին, «ԳԱԶ-3302»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: