Երեւանում, ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» եւ «Ռենո»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «Ռենո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: