Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ապրիլի 18-ին, ժամը 19.30-ին, ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահնմաններում, հրդեհ է բռնկվել Մուսալեռ գյուղում գտնվող «Հույսի տուն» բարեգործական կազմակերպության պահեստում, ինչի հետեւանքով մասամբ այրվել է պահեստում եղած սննդամթերքը, կահույքը եւ հագուստներ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին, 5 մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները եւ նյութական վնասի չափը պարզվում են:
Կատարվում է քննություն:




























