Ռուսաստանցիների մեծ մասը համարում է, որ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինին պետք է թաղել:
Հասարակական կարծիքի հիմնադրամի անցկացրած հարցման տվյալներով նման տեսակետ ունի հարցվածների 56 տոկոսը:
Հարցվածների միայն 28 տոկոսն է կողմ, որ Լենինի մարմինը շարունակի մնալ դամբարանում:
Այսպիսով, վերջին 6 տարիներին Լենինին Կարմիր հրապարակից հեռացնելու կողմնակիցների թիվն ավելացել է 10 տոկոսով, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»:
Հարցվածների 56 տոկոսը կարծում է, որ Լենինը լավ մարդ է եղել, դրանից մի փոքր ավելին նշում է, որ նա դրական դեր է խաղացել Ռուսաստանի պատմության մեջ: Հակառակ կարծիքին է հարցվածների 19 տոկոսը:
Հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների մեծ մասը (68 տոկոսը) վստահ է, որ պետք չէ վերանվանել Լենինի անվան փողոցներն ու հրապարակները: Այդպես է կարծում հարցվածների 94 տոկոսը:




























