Հայկական ատոմակայանի 875 աշխատակիցներ 2012 թ. կօգտվեն պետական բյուջեից հանրային ծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթից: ՀՀ ֆինանսների նախարարի ներկայացմամբ ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 19-ին ընդունեց համապատասխան որոշում:
Նշենք, որ ատոմակայանում աշխատում է ընդհանուր առմամբ 1700 մարդ, սոցփաթեթը հատկացվում է ծանր ու առավել վնասակար պայմաններում աշխատողներին:
Սոցփաթեթի արժեքը 132 հազ. դրամ է: Աշխատողն այն կարող է օգտագործել 4 ուղղություններով` բժշկական ապահովագրություն, հագիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում եւ հիփոթեքային վարկի տոկոսների մարում:




























