Ուկրաինացի ջազմեն Ալեքսանդր Ֆոկինը ծրագրում է նկարել ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Մենք ջազից ենք» ֆիլմի (1983) շարունակությունը:

«Մենք ջազից ենք-2» ֆիլմում նկարահանվելու են հոլիվուդյան աստղեր Բիլի Բոբ Թորնթոնը եւ Բրուք Շիլդսը, նաեւ համաշխարհային ջազի լեգենդները` կիթառահար Էլ դի Մեոլան, դաշնակահար Չիկ Կորիան, շեփորահար Արթուրո Սանդովալը, սաքսոֆոնահար Էրիկ Մարիենթալը, կիթառահար Բադդի Գայը, դաշնակահար Ջո Սեմփլը:

Նոր ֆիլմի սցենարը գրել է Ալեքսանդր Բորոդյանսկին, ով եղել է «Մենք ջազից ենք» ֆիլմի առաջին մասի սցենարիստը:

Ըստ մտահղացման, հին ֆիլմի հերոսի թոռը արտագաղթում է ԱՄՆ, ամուսնանում հարուստ ամերիկուհու հետ, դառնում օլիգարխ:

Նա երազում է ընտանեկան գործը հանձնել որդուն` Ջեյմս Իվենին, բայց տղան փախչում է տանից, գալիս Կիեւ, որտեղ էլ սիրահարվումէ  մի աղջկա:

Ֆիլմում նկարվելու են նաեւ առաջին մասի հերողները` Ալեքսանդր Սկլյարն ու Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնին, իսկ բյուջեն 10 մլն դոլար է: