Իրաքում, այսօր` ապրիլի 19-ին, տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի, մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նոր տվյալները հաղորդում է AFP-ն` վկայակոչելով տեղի ՆԳՆ-ն եւ բժշկական ծառայությունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղդադում միաժամանակ երեք պայթյուն է որոտացել: Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Քիրքուք եւ Սամմար քաղաքներում:
Ըստ ուժային կառույցների աղբյուրի տվյալների` պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել մեքենայում, մյուս երկուսը թաքնված են եղել ճանապարհի երկայնքով: Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի այն շրջաններում որտեղ ապրում են գլխավորապես շիա մահմեդականները:
Ինչպես հայտնում է utro.ru-ն, Իրաքի մայրաքաղաքում 11 մարդ է զոհվել, տարբեր վնասվածքներ են ստացել 20 քաղաքացիներ: Քիրքուքում եւ Սամմարում պայթյունների զոհ է դարձել 12 մարդ, վիրավորվել` 21-ը:




























