Բոլիվուդյան դերասաններ 36-ամյա Ամիթ Ժաիսվալը եւ նրա սիրեցյալ Պրիտի Սուրինը առեւանգել են իրենց գործընկեր, 26-ամյա դերասանուհի Մինակշի Տհապարին, նպատակ ունենալով խոշոր փրկագին ստանալ: Հետո դերասանուհուն սպանել եւ եւ կտրել գլուխը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դերասանական զույգը, ում հետ Տհապարը ծանոթացել էր «404» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հրավիրել է նրան միասին հանգստի մեկնել Գորակհպուր քաղաք, որը գտնվում է Նեպալի սահմանի մոտ: Այնտեղ նրանք պատանդ են վերցրել դերասանուհուն եւ 1,5 մլն ռուփի փրկագին պահանջել նրա հարազատներից:

Առեւագված դերասանուհու մայրը կարողացել է վճարել միայն 60 հազար ռուփի: Առեւանգողները խեղդել են Մինակշիին, ապա կտրել գլուխը: Նրա մարմինը հանցագործները թաքցրել են Պրիտի Սուրինի հոր հողամասի  ջրհորում, իսկ պայուսակի մեջ դրված գլուխը նետել են փողոց` ավտոբուսի պատուհանից:

Ձերբակալումից հետո Ամիթն ու Պրիտին խոստովանել են իրենց կատարածը, հաղորդում է NEWSru.com-ը: Դերասանուհուն առեւանգելու միտքը նրանց մոտ ծագել է, երբ Մինակշին սկսել է հպարտանալ իր հարստությամբ եւ իր ընտանիքի սոցիալական կարգավիճակով:

Մոտ ժամանակներս կստացվեն ԴՆԹ անալիզների փորձաքննության արդյունքները, որը պետք է հաստատի, որ գտնված մասունքները պատկանում են Մինակշի Տհապարին: