Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել «Սուրբ Խաչ Դպրեվանք» հիմնադրամը վերադարձնել Ստամբուլի հայ համայնքին, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

«Մեզ հաջողվեց ապահովել հիմնադրամի վերադարձը տեւական պայքարից հետո: Մենք շատ երջանիկ ենք»,- թերթի հետ զրույցում ասել է տնօրինության խորհրդի անդամ Լակի Վիգնասը:

«Սուրբ Խաչ Դպրեվանք» հիմնադրամի հոգեւոր դպրոցը փակվել է 1940թ., իսկ 1985-ին կազմակերպությունը կորցրել էր հիմնադրամի կարգավիճակը:

Ուսումնական հաստատության տնօրեն Հայկ Նշանը նշել է, թե հոգեւոր դպրոցի բացում չի նախատեսվում: «Մեր նպատակն է անհրաժեշտ կրթություն տալ մեր աշակերտներին»,- նշել է նա: