Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 19-ին, մասնակցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ներկայացվել են գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովի մասնակիցներն այնուհետ քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները: