Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին այսօր` ապրիլի 19-ին, ընդունել է Գարեգին Բ կաթողիկոսը: Յուկիյա Ամանոյին ուղեկցել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Գարեգին Բ-ն ողջունել է ԱԷՄԳ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ձեւավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Նա կարեւորել է ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման եւ դրանից բխող զանազան վտանգների կանգարխելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն անդրադարձել է նաեւ միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Նա հույս է հայտնել, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար: