Ապրիլի 19-ին ամբողջ աշխարհում հիշում են Հոլոքոստը: 1943 թվականին այս օրն է սկսվել վարշավյան գետտոյի ոչնչացումը: Հրեաները դիմադրություն են ցույց տվել, սակայն ապստամբությունը դաժանորեն ճնշվել է: 1937-ից 1945 թվականների ընթացքում նացիստները 6 միլիոն հրեա են սպանել: Իսրայելում այդ օրը համարվում է ոչ միայն սգո օր, այլեւ պայքարի օր հանուն նրանց հիշատակի, ովքեր պաշտպանել են իրենց եւ իրենց ժողովրդին, հայտնում է «vesti.ru»-ն:
Ամբողջ Իսրայելով այսօր 10:00-ից մինչեւ 10:02-ն ազդանշան է հնչել ի նշան 6 միլիոն հրեաների հիշատակի, որոնք զոհվել են նացիստների ձեռքով:
Ինչպես հաղորդում է «Կուրսոր» կայքը, «Յադ վա Շեմ» հուշահամալիրում միջոցառում է տեղի ունեցել իսրայելական քաղաքական եւ ռազմական ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ`Իսրայելի նախագահ Շիմոն Պերես, վարչապետ Բենյամին Նեթանյահու, գլխավոր գրասենյակի ղեկավար Բեն Հանց եւ այլք: Միջոցառմանը մասնակցել են նաեւ միջազգային հրեական կազմակերպությունների ղեկավարները:
Հուշահամալիրում պսակներ են դնում: «Իզքոր» սրահում ընթերցվում են Հոլոքոստի զոհերի անունները: Սգո արարողություններ են տեղի ունենում նաեւ դպրոցներում, համալսարաններում, ռազմակայաններում:
Լեհաստանի Օսվենցիմում նույնպես սկսվել է ամենամյա Կենաց երթը:
Այսօր Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում Աղետի օրվան նվիրված հատուկ կոնֆերանս տեղի կունենա:




























