Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար դաշնային շրջանի նախագահ Մեսուդ Բարզանին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդերի առաջնորդը Թուրքիայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Սպասվում է, որ Բարզանին կհանդիպի նաեւ Իրաքի իրավապահ մարմինների կողմից որոնվող Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիի հետ, ով ապաստանել է Թուրքիայում։

Նշվում է, որ Բարզանին թուրքական իշխանությունների հետ քննարկելու է Հյուսիսային Իրաքում PKK-ի գործուներության հետ կապված խնդիրները եւ Սիրիայի իրադարձությունները։