«Նորվեգացի հրաձիգ» Անդրես Բրեյվիկը դատարանում հայտնել է, որ Օսլոյում մտադիր է եղել երեք ռումբ պայթեցնել, այդ թվում` արքայական պալատի, խորհրդարանի կամ լրատվամիջոցի խմբագրության մոտ, սակայն չի կարողացել նախապատրաստվել այդ ահաբեկչությանը:
«Պայթյունի նախնական նպատակը եղել է կառավարական թաղամասը, երկրորդը` բանվորական կուսասկցության գլխավոր գրասենյակը... Մտածում էի, որ երրորդը կլինի թագավորական պալատը», - ասել է Բրեյվիկը`հստակեցնելով, որ թագավորական ընտանիքին անձամբ վնաս չի ցանկացել հասցնել, քանի որ, շատ ազգայնականների նման, կողմնակից է միապետությանը:
Բացի դրանից, նա որպես պայթյունի հնարավոր թիրախ դիտարկել է նաեւ մի քանի թերթերի խմբագրությունները եւ հանրային հեռուստառադիոընկերությունները եւ այլն: Սակայն համապատասխան ռումբեր նա պարզապես չի կարողացել սարքել:
Իր հետագա ծրագրերի մասին պատմելիս Բրեյվիկը հայտնել է, որ եթե իրեն հաջողվեր ողջ մնալ երեք պայթյունների ժամանակ, որն, իր կարծիքով, գրեթե անհնար է եղել, նա կուղեւորվեր քաղաքի կենտրոն եւ կսկսեր կրակել անցորդների վրա, եւ կփորձեր պատժել ինչքան հնարավոր է շատ մարդկանց:
Բրեյվիկը նաեւ հայտնել է, որ ահաբեկչության իրագործման համար զենք էր ձեռք բերել օրինական ճանապարհով եւ դրան անուն էր տվել` նմանակելով նախորդ դարի զինվորականներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրեյվիկի կողմից զենք ձեռք բերելու փաստը հայտնի է եղել Նորվեգիայի անվտանգության ծառայությանը, սակայն կասկած չի առաջացել:
Բրեյվիկը զենքի յուրաքանչյուր մասնիկի անուն է տվել, բացատրելով, որ նման ավանդույթ գոյություն է ունեցել սկանդինավյան վիկինգների եւ ռազմական այլ ժողովուրդների մոտ: Հրացաններից մեկը նա անվանել է Գունգնիր (Gungnir). այդպես է անվանվել սկանդինավյան աստծո նիզակը, որն օժտված է եղել տիրոջ մոտ վերադառնալու մոգական կարողությամբ:
«Գլոկը (ատրճանակ) ես անվանել եմ Միոյլներ (Mjolner). այդպես է անվանվել Տուր աստծո մուրճը, իսկ մեքենան ստացել է սլեյփներ անունը` Օդին աստծու ութոտնյա ձիու անվամբ: Անունները գրված են եղել ռունագրերով», - ասել է ահաբեկիչը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























