Ապրիլի 27-ին Դուբլինում տեղի կունենա ձգձգված հակամարտությունների  կարգավորման թեմայով կոնֆերանս, որը ամրագրված կլինի խաղաղ նախաձեռնություններով եւ Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացի օրինակի կիրառմամբ: 

Կոնֆերանսը տեղի կունենա ԵԱՀԿ-ի գործող ղեկավար, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորի նախագահությամբ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: 

Կոնֆերանսի նպատակն է Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը որպես օրինակ ԵԱՀԿ տարածքի այլ երկրների համար ներկայացնելը, որոնք ներգրավված են հակամարտությունների կարգավորման մեջ: 

Կոնֆերանսին կմասնակցեն Ֆինլանդիայի նախկին նախագահ եւ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարթի Ահթիսարային, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, ԵԱՀԿ 56 անդամ երկրների ներկայացուցիչներ: