Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անհանգստություն է հայտնել այն առթիվ, որ Վրաստանն առայսօր ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու է: Դաշինքի բրյուսելյան  գրասենյակում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում նա մտահոգություն է հայտնել, որ, սկսած 2008թ.-ից, երկիրը շատ արագ վերառազմականացվում է:

Հիմա նախկինի պես ՆԱՏՕ-ի գործընկերները Վրաստանը հիշատակում են այսպես կոչված ասպիրանտների թվում: Մեզ համար դա թյուրիմացություն է, եւ, անկեղծ ասած, զգուշացում, քանի որ Վրաստանի վերառազմականացման գործընթացը 2008թ.-ից շատ արագ է ծավալվում», - ասել է Ս. Լավրովը:

Բացի դրանից, Լավրովը նշել է ռուսական ղեկավարության` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «հերթական արկածախնդրության հետեւանքով Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման վերաբերյալ» հնարավորության անհանգստության մասին, հաղորդում է «Միրը»:

Նիստին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում նախարարը նաեւ նշել էր, որ դեռեւս հայտնի չէ` կմասնակցի արդյոք Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսին Չիկագոյում: Ավելի վաղ նախատեսվել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը գագաթաժողովում անհնար է, քանի որ ՀՀՊ-ի վերաբերյալ պայմանավորվածություններ, որը ձեռնտու կլինի երկու կողմին էլ, ձեռք չեն բերվել: