Ռուսաստանը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում տված ասուլիսում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի իրագործելու համար: Նա ներկայացրել է Մոսկվայի տեսակետը, որի համաձայն, Սիրիա միջազգային դիտորդներ ուղարկելը կօգնի պայքարել նրանց դեմ, ով փորձում է բռնություն հրահրել երկրում:

«Իրավիճակը շատ անկայուն է եւ այնտեղ կան մարդիկ, ովքեր ուզում են էլ ավելի ապակայունացնել այն, արհեստականորեն լայնամասշտաբ բռնություն սադրել: Նման սադրիչների դեմ պետք է պայքարել»,- ասել է նա:

Դրա համար կարեւոր է, որ րքան հնարավոր է շուտ ՄԱԿ-ի լիաֆորմատ դիտորդների խումբ ուղարկել Սիրիա:

Խոսելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցած քննարկման մասին, Լավրովն ասել է, որ «ինչ-որ պատճառներով, իմ գործընկերները խոսել են Սիրիայի մասին, թեեւ ես լսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններն այն մասին, որ ՆԱՏՕ-ն Սիրիայով չի զբաղվում»: