Եգիպտական Ջահալիա քաղաքի բնակիչը ինտերնետ-սրճարանում ուշաթափվել է: Պատճառն այն է եղել, որ տղամարդը կյանքում առաջին անգամ պոռնոֆիլմ է դիտել: Բայց տղամարդու ուշագնացության պատճառը ոչ թե  առաջին անգամ տեսած մերձեցման ինտիմ տեսարաններն են եղել, այլ այն, որ ֆիլմում իր կինն է նկարահանված եղել:

Ինչպես գրում է MIGnews-ը, ուշքի գալով` նա տուն է գնացել, որտեղ կնոջը հարցաքննության է ենթարկել: Վերջինս փորձել է ժխտել ակնհայտը,  բայց հետո այնուամենայնիվ խոստովանել է: Նա ասել է ամուսնուն, որ երբեք նրան չի սիրել, չնայած այն բանին, որ ամուսնացել են 16 տարի առաջ եւ  4 երեխա ունեցել: 

Պարզվել է, որ կինը նկարահանվել է 11 պոռնոֆիլմերում, միշտ միեւնույն գործընկերոջ հետ, որը նրա սիրեկանն է եղել դեռեւս մինչեւ ամուսնությունը: