Աշխարհը թեւակոխել է հետինդուստրիալ շրջան, երբ արդյունաբերության դերը նվազում է, իսկ ԻՍՕ ստանդարտները ակտիվորեն կիրառվում են այլ ոլորտներում: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին ասաց Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) նախագահ Բորիս Ալյոշին, ով Երեւանում է ստանդարտացման մրցանակաբաշխությաը մասնակցելու համար: «Ով չի կիրառում ստանդարտները, մնում է մրցակցությունից դուրս»,- ասաց Բ. Ալյոշինը, նշելով, որ նախկինում ԻՍՕ ստանդարտները կիրառվում էին միայն արդյունաբերությունում:

Նրա տեղեկացմամբ` ԻՍՕ-ն ներկայում կիրառվում է 163 երկրներում, 5 մլն կազմակերպություններ աշխարհում ունեն ԻՍՕ-9000: Ըստ Բ. Ալյոշինի` ԻՍՕ-ի հեղինակությունը վիթխարի է, սակայն ստանդարտները կամավոր են; Այնուամենայնիվ, ըստ Բ. Ալյոշինի, աշխարհոմ ավելի ու ավելի մեծ չափերով ԻՍՕ ստանդարտները ներդրվում են պայմանագրային ու նորմատիվ փաստաթղթերում: