Շրի Լանկայում հավը ճուտ է ունեցել ծննդաբերության, այլ ոչ թե ձվադրման միջոցով:
Ճուտիկը լույս աշխարհ է եկել լիարժեք ձեւավորված եւ առողջ, իսկ ահա մայր հավը սատկել է ծննդաբերության ժամանակ ստացած ներքին վնասվածքներից: Անասնաբույժները բացատրել են, որ բեղմնավորված ձվաբջիջը 21 օրում կարողացել է լիարժեք ձեւավորվել հավի սեռական համակարգում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ծննդաբերած հավի մասին լուրը տեղի լրատվամիջոցներին առիթ է տվել հեգնելու հավի եւ ձվի փիլիսոփայական պարադոքսի թեմայով: «Հավը ձվից ավելի շուտ է հայտնվել», -գրել էր թերթերից մեկը:




























