Սիրիայի իշխանությունները եւ  ՄԱԿ-ի դիտորդական խումբը  նախնական համաձայնագիր են ստորագրել երկրի տարածքում առաքելության աշխատակարգի մասին:  Համաձայնագիրը սահմանում է նաեւ սիրիական կառավարության խնդիրներն ու սիրիական կառավարության պատասխանատվության աստիճանը, հաղորդում է  «Ռոսիսկայա գազետան»:

ՄԱԿ-ի դիտորդների խնդիրներից է երկրի ուժային կառույցների եւ ընդդիմության զինված խմբավորումների միջեւ հրադադարի վերահսկողությունը: ՄԱԿ-ի դիտորդական առաջին խումբը Սիրիա է հասել ապրիլի 15-ին: Մոտ ժամանակներս նրանց թիվը կհասնի 30-ի: Քննարկման օրակարգում է նաեւ առաքելության կազմը մինչեւ 300 մարդ հասցնելը:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի  շրջանակում ապրիլի 12-ից Սիրիայում ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ հրադադար է հաստատվել: Միաժամանակ,   հակամարտող կողմերը շարունակում են հաղորդել զանազան զինված միջադեպերի մասին: