Մոսկվայում, այսօր` ապրիլի 19-ի կեսօրին, սպանվել է գործարար, «Մեքա քոլոր» ընկերության գլխավոր տնօրեն Իլգար օղլի Ջաբրաիլովը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրան դիակը հայտնաբերել են շենքի մոտ կայանված Toyota Land Cruiser ավտոմեքենայում: Նրա ուղեկից Եֆտեեւան ծանր վնասվածքներով տեղափոխվել է Սկլիֆոսվսկիի անվան հիվանդանոց:
Մոսկվայի իրավապահ մարմիններում հայտնել են, որ երբ մեքենան կանգ է առել լուսացույցի մոտ, Ջաբրաիլովի ջիփին է մոտեցել սեւ հագուստով մի տղամարդ եւ ատրճանակից կրակել գործարարի վրա:
Ջաբրաիլովը կորցրել է կառավարումը եւ կանգ առել թիվ 6 շենքի մոտ, միաժամանական վնասելով մեկ այլ մեքենայի:
Ստացված վնասվածքներից 53-ամյա գործարարը տեղում մահացել է: Մեկ գնդակ դիպել է նրա մեքենայում գտնվող 26-ամյա աղջկան:
Իրավապահները ենթադրում են, որ գործարարին հետեւել են եւ հարմար պահ փնտրել սպանության համար: Ոստիկանությունը հակված է կարծել, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն է:




























