Նիժնի Նովգորոդում ուսանողն սպանել է այն կնոջ ամուսնուն, որին անպատասխան սիրահարված է եղել: Ոստիկանության աշխատակիցները հանցագործին բռնել են «տաք հետքերով»:

Ձերբակալվածը պատմել է, որ վաղուց սիրահարված է եղել սպանվածի կնոջը եւ տարբեր միջոցներով փորձել է արժանանալ նրա ուշադրությանը: Քանի որ կինը չի ցանկացել նրա հետ շփվել, տղան որոշել է առեւանգել նրա ամուսնուն: Սպանության օրը նա, վերցնելով ռետինե գավազանով եւ ատրճանակով պայուսակը, գնացել է տուժածի բնակարան:

Պայուսակը թողնելով մուտքում`վերցրել է գավազանը, մտել է բնակարան` ներկայանալով իբրեւ հարեւան: Տուժածի հետ կռվի բռնվելով` չի կարողացել նրան հաղթել եւ դուրս է վազել: Աստիճանավանդակում պայուսակից հանելով ատրճանակը կասկածյալը կրակել է տուժածին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հետաքննության տվյալներով` կասկածյալը իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: 2003թ. նա դիմել է հոգեբուժական դիսպանսեր: