Պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը հեծանիվով է եկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը Հոլանդիայի վարչապետի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին հետ կապված խնդիրներ, Սիրիայի իրադարձությունները եւ Եվրոպայում վերջին տարիներին աճող իսլամատյացությունը։