Վերջին տվյալներով, Իրաքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 37 մարդ, ավելի քան 150 մարդ վիրավորվել է: Ոստիկանները նշում են, որ դա Իրաքի համար «ամենարյունալի» օրն է մարտի 20-ից հետո, երբ ահաբեկչություններին զոհ գնաց 50 եւ վիրավորվեց 255 մարդ, հայտնում է «Տրուդ»-ը:
Հիշեցնենք, որ մի քանի պայթյուններ են որոտացել Բաղդադում, Քիրքուքում ու Սամարրայում: Պայթյունները որոտացել են Բաղդադի այն շրջաններում, որտեղ հիմնականում բնակվում են շիա մահմեդականները: Ահաբեկիչները պայթեցրել էին ավտոմեքենաներ:
Իրաքում լարվածության աճը պայմանավորված է երկու խորոր համայնքների` սունիների ու շիաների պատմականորեն ձեւավորված հակամարտությամբ: Քաղաքական դիտորդների գնահատմամբ` երկու համայնքների հետագա հակամարտությունը կարող է հանգեցնել քաոսի եւ քաղաքացիական պատերազմի:




























